«Երկաթյա գմբեթը» Ադրբեջանին չի օգնի պաշտպանվել «Իսկանդեր Մ»–ից

«Երկաթյա գմբեթը» Ադրբեջանին չի օգնի պաշտպանվել «Իսկանդեր Մ»–ից

SHARE

«Իսկանդեր Մ» օպերատիվ–տակտիկական հրթիռային համալիրների առկայությունը Հայաստանում հակառակորդի համար զսպող գործոն է։ Այս մասին հոկտեմբերի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու շտաբի պետ, վարչության պետի տեղակալ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը։

Նրա խոսքով՝ «Իսկանդեր Մ»–ի առկայությունը պետք է Ադրբեջանին մտահոգության եւ մտորումների առիթ տա մեծածավալ ռազմական գործողություններ սկսելիս։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, որ «Իսկանդեր Մ» կիրառելու դեպքում Բաքուն կարող է պաշտպանվել «Երկաթե գմբեթ» ՀՀՊ տակտիկական համակարգով պաշտպանվելու հնարավորությանը, ապա ՀՀ ԶՈւ սպառազինությունների շահագործման եւ զրահատանկային ծառայության բաժնի պետ գնդապետ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Երկաթե գմբեթ» ՀՀՊ տակտիկական համակարգը ստեղծվել է արաբական ինքնաշեն հրթիռներից պաշտպանվելու համար։ «Երկաթե գմբեթը» մեկ հրթիռ որսալու հնարավորություն ունի։ Միաժամանակ «Իսկանդերը» ավելի արագ է եւ ճշգրիտ թիրախի խոցման ժամանակ, ինչպես նաեւ ՀՕՊ համակարգերը շրջանցելիս։ Գործնականում «Իսկանդեր Մ»–ի հրթիռը գտնել եւ վնասազերծելն անհնար է»,– ասել է նա։

NO COMMENTS

LEAVE A REPLY