Եթե Հայաստանի խորհրդարանը չի ճանաչել ու դատապարտել Հոլոքոստը, ինչու՞ ենք նույնը պահանջում...

Եթե Հայաստանի խորհրդարանը չի ճանաչել ու դատապարտել Հոլոքոստը, ինչու՞ ենք նույնը պահանջում Իսրայելից

SHARE

Իսրայելի խորհրդարանը հուլիսի 5-ին 24 կողմ ձայնով հավանություն տվեց կառավարության ներկայացուցիչի առաջարկին և Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը կրկին ուղարկեց կրթության հանձնաժողով լրացուցիչ քննարկման համար։ Դեռ 2015-ի հուլիսի 8-ին Քնեսեթի կրթության հանձնաժողովը, քննարկելով Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, որոշել էր դիմել խորհրդարանին, լիագումար նիստում քվեարկության դնելու առաջարկով, սակայն այդպես էլ չդրվեց: Իսրայելցի հայտնի գիտնական, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության, ռասիզմի ու ժամանակակից հրեագիտության փորձագետ Յաիր Աուրոն նշել էր, որ Իսրայելը խուսափել է Հայոց ցեղասպանության ազատ քվեարկության վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը թույլատրելուց՝ ԱՄՆ եւ Իսրայելի գլխավոր դաշնակից Թուրքիայի կառավարությունից օտարանալու վախից ելնելով: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Իսրայելի դիրքորոշումը, կապված Հայոց ցեղասպանության հետ, չափազանց հակասական է, ինչի համար կան շատ պատճառներ, այդ թվում նաև դիվանագիտական: Իսկ մայիսի 16-­ին Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդլստեյնը կոչ էր արել կառավարությանը ճանաչել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Յոել Էդելշթեյնը կոչ է արել անտարբեր չմնալ հայերի կրած տառապանքների հանդեպ, չնայած հիմա արդեն փոքր-ինչ ուշ է: Հիշեցնեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Իսրայելի Քնեսեթում քննարկումներ են եղել 2010 թվականից սկսված մի քանի անգամ, սակայն ամեն անգամ, հաշվի առնելով թուրքական գործոնը, Իսրայելի խորհրդարանը հետաձգել է բանաձևի քվերակությունը:

Իսրայելի խորհրդարանի կողմից հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի լրամշակման ուղարկելը առաջացրել էր դահլիճում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների և հայ հասարակության հիասթափությունը: Սակայն հարկ է նշել, որ մեր հասարկության մի զգալի մասը անգամ տեղյակ չէ, թե որքան մեծ ներդրում են ունեցել հրեա ժողովրդի ներկայցուցիչները  Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրության տեղեկացնելու գործում, օրինակ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Կ. Պոլսում ԱՄՆ դեսպան Մորգենթաուն, որը փաստաթղթերով ներկայացրեց հայության ցեղասպանությունը հրեական ծագում ունեցողերին: Իսկ Հայոց ցեղասպանության մասին աշխարհում ամենաշատը տպագրված գրքի՝ «Մուսա լեռան 40 օրը»  հեղինակը՝ Ֆրանց Վերֆելը նույնպես ազգությամբ հրեա էր: Ու այս շարքը կարել է տասնյակներով շարունակել:

Մյուս կողմից հայ հասարակության մեջ տասնամյակներով միտումնավոր կերպով զարգացվում է այն կեղծ թեզը, թե իբր Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, որպեսզի Հոլոքոստը լինի եզակի: Սա իհարկե գիտական ոչ մի հիմնավորում չունեցող, և երրորդ ուժերի կողմից հատուկ զարգացվող տեսակետ է, քանի որ յուրաքանչյուր ժողովրդի ցեղասպանություն ինքնին եզակի է, իսկ միջազգային պրակտիկայում գոյություն չունի եզակի ցեղասպանություն:

Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից հիմնականում պայմանավորված է քաղաքական գործոններով, և ոչ թե պատմական փաստով, որին բազմիցս անդարադարձել են հրեա աշխարհահռչակ պատմաբանները: Հիմնական խնդիրը կայնում է Արևելքում Թուրքիայի ունեցած մեզ ազդեցությամբ և Պաղեստինի խնդրին վերջինիս ներգրավմամբ, որին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր հետագա վերլուծություններում: Սակայն, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը պայմանավորված է նաև փոխադարձ քայլերից: Հայ հասարակության մի հատվածը անգամ տեղյալ էլ չէ, որ Հայաստանի խորհրդարանը չի ճանաչել ու դատապարտել Հոլոքոստը, որը ընդունվել է աշխարհի բոլոր առաջադեմ պետությունների կողմից: Հիշեցնեմ, որ այս տրավա հունիսին Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունեց Հոլոքոստի մերժումը քրեականացնող բանաձև, որով Հոլոքոստի և այլ ցեղասպանություն հանցագործությունների, մարդկության դեմ իրագործված և ռազմական հանցագործությունների ժխտողները կդատապարտվեն 2-6 տարվա ազատազրկմամբ: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու է Իսրայելի խորհրդարանը պարտավոր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե մեր խորհրդարանը չի ճանաչել ու դատապարտել Հոլոքոստը:

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան  Գևորգ  Մելքոնյան, Gevorg Melkonyan

1 COMMENT

  1. Ինչքան էլ Հիտլերը Mein Kampf-ի մեջ հաչած լինի հրեաների դեմ եւ նրանց սպառնացած լինի, հոլոկոստը մնում է երկրորդ համաշխարհայինի ՀԵՏԵՒԱՔՆԵՐԻՑ մեկը, որ որոշվեց պատերազմի սկզբից ավելի քան 2 տարի անց Վաննսիում/ ինչպես Թուրքերն են պնդում հայոց ցեղասպանության համար/ իսկ Հայերի, Հույների, Ասորիներինը երիտ-թուրքերի եւ այլոց պատերազմի ՆՊԱՏԱԿ, Փոքր Ասիան իր բնիկ ազգերից մաքրելու համար: Սա անվիճելի եւ անժխտելի է:

LEAVE A REPLY