Դուք գիտե՞ք միաեղջյուրին՝ կենդանի, որը նման է ձիու և ունի եղջյուր-Բաշար Ասադ

Դուք գիտե՞ք միաեղջյուրին՝ կենդանի, որը նման է ձիու և ունի եղջյուր-Բաշար Ասադ

SHARE

RIA Novosti պարբերականի փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայում այսպես կոչված չափավոր ընդդիմության գոյությունը առասպել է: «Դուք գիտե՞ք միաեղջյուրին՝ կենդանի, որը նման է ձիու և ունի եղջյուր: Դա առասպել է: Եվ չափավոր ընդդիմությունն է առասպել: Դա այն է, թե ինչու հնարավոր չէ բաժանել այն, ինչը գոյություն չունի նրանից, ինչը գոյություն ունի»,- հայտարարել է Ասադը դանիական TV 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում` մեկնաբանելով հաղորդավարի հարցը դժվարությունների մասին, որոնց բախվել է ԱՄՆ-ը «չափավոր» ապստամբներին ծայրահեղականներից բաժանելու հարցում: Նրանք բոլորն ունեն նույն անդամները, այն նույն անդամները, որոնք կոչվում էին «Սիրիայի ազատ բանակ» չորս տարի առաջ, հինգ տարի առաջ, հետո նրանք դարձան «Ան-Նուսրա», հետո նրանք դարձան ԴԱԻՇ, ավելացրել է նախագահը: «Այսպիսով, նույն անդամները տեղաշարժվում են մի խմբից մյուսը: Ահա թե ինչու նրանք չեն կարողանում տարբերել դրանց: Եվ նրանք չեն ցանկանում»,- նշել է նա:

NO COMMENTS

LEAVE A REPLY