Գերմանիան լուրջ պատճառներ ունի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին նախագծի ընդունման համար. պատմաբան:

Գերմանիան լուրջ պատճառներ ունի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին նախագծի ընդունման համար. պատմաբան:

SHARE

Հունիսի 2-ին Բունդեսաթագում նախատեսվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկումը: Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նա հիշեցրեց, որ 2005 թվականի դեռևս Գերմանիան անդրադարձել էր խնդրին` ընդունելով բանաձև, որտեղ Հայոց ցեղասպանություն եզրույթը նշված չէր: Ըստ դրա` Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել հայերի կոտորածներ, սակայն պաշտոնական Բեռլինը որոշեց ցեղասպանություն դրա հիմքում չտեսնել և չնեղացնել երկրում ապրող 3 մլն թուրքերին: 2015 թվականից 100-րդ տարելիցի միջոցառումներից և հատկապես այս տարվա փետրվարից հետո գործընթացն ավելի ակտիվացավ: Դեռ անցյալ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի քննարկումը երկու անգամ հետաձգվեց Բունդեսթագում: Հատկանշական է, որ բանաձևի կողմնակիցներն են Կանաչների կուսակցությունը և քրիստոնյա դեմակրատները, ինչպես նաև Կանցլեր Անգելա Մերկելին մոտ կանգնած ուժեր: Պատմաբանի դիտարկմամբ` այս մեկ տարվա ընթացքում, երբ միգրացիոն խնդիրը սրվեց և Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունները լարվեցին խնդիրն ավելի ակտուալ դարձավ: «Թուրքիան միգրացիոն հարցը օգտագործում է որպես գործիք ամբողջ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար: Միգրացիոն ճգնաժամը առաջին հերթին ազդում է Գերմանիայի տնտեսական և քաղաքական հիմքերին: Էրդողանի քաղաքականությանը հակազդելու գործիքներից մեկը հենց Հայոց ցեղասպանության հարցն է: Սրանով է պայմանավորված, որ Մերկելի կառավարությունը, որքան էլ որ ցույց է տալիս, որ դեմ է, իրականում աջակցում է ծրագիրը: Գերմանիան փորձում է սրանով վերացնել Թուրքիայի լծակը»,- ասաց Գևորգ Մելքոնյանը: Նա ընդգծեց, որ Գերմանիայում այսօր կա նաև ներքաղաքական լուրջ հիմնախնդիր: Այնտեղ ապրում են միլիոնավոր թուրքեր, որոնք չեն ասիմիլացվում, ոչ մի կերպ չեն տանում Գերմանիայի քաղաքական գիծը: Այդ տեսանկյունից նույնպես Հայոց ցեղասպանությունը դառնում է միջոց ընդդիմանալու Գերմանիայի թուրքացմանը: Պատմական առումնով Գերմանիան երբեմն ուղղակի մասնակցություն է ունեցել Մեծ Եղեռնին: Նման քայլով Գերմանիան փորձում է պատասխանատվությունը դնել միայն Թուրքիայի վրա և որևէ մասնակցություն դրան չի ունեցել: «Շատ հավանական է, որ նախագիծը կընդունվի առաջին փուլում: Դա կնպաստի Եվրոպայում Ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացմանը: Սակայն մտածել, որ Գերմանիան միչև վերջ կգնա և կընդունի Հայոց ցեղասպանությունը, իրատեսական չէ. այդ երկրի տնտեսական և քաղաքական շահերը Արևելքում հիմնականում կապված են հենց Թուրքիայի հետ»,- եզրափակեց Գևորգ Մելքոնյանը:
http://www.ankakh.com/article/?id=41807%2Fgyermanian-lurdj-pattjarrnyer-uni-bundyesthagum-hayvots-tsyeghaspanuthyan-masin-nakhagtsi-endunman-hamar—patmaban

NO COMMENTS

LEAVE A REPLY