Գերմանիայի թուրքացման կանխումը և Ալբերտ Վայլերի գործունեությունը

Գերմանիայի թուրքացման կանխումը և Ալբերտ Վայլերի գործունեությունը

SHARE

2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից  Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում է ունեցել Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հայաստան ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը: Վերջին շրջանում Վայլերը  բավականին մեծ  ճնշման ենթարկվեց Գերմանիայում մեծ քաղաքական ու տնտեսական լծակներ ունեցող թուրքական համայնքի կողմից: Նա մեծ աշխատանքներ տարավ նաև, որպեսզի բանաձևի նախագծում լինի «Ցեղասպանություն»  եզրույթը: Գերմանացի պատգամավորը անգամ հայտնվեց ադրբեջանական «սև ցուցակում», քանի որ այցելել էր Արցախ: Վայլերը ներկայացնում է Գերմանիայի «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որին բավականին մտահոգում է Գերմանիայի թուրքացումը, հետևաբար Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնը վերջիններս դիտարկում են թուրքացման կանխմանն ուղղված գործոններից մեկը և այս առումով հայության ու այդ միության շահերը համընկնում են:  Քանի որ հունիսի 2-ին ընդունվեց լոկ  Հայոց ցեղասպանության բանաձևի նախագիծը, ապա այն մինչև վերջ տանելու համար բավականին մեծ ջանքեր են պահանջելու և΄ մեզնից և΄ գերմանական այն ուժերից որոնք շահագրգռված են այդ հարցում, ուստի աշխատանքերը Գերմանիայի «Քրիստոնեական-դեմոկրատական միության» հետ անհրաժեշտ է խորացնել:

Պատմաբան Գևորգ Մելքոնյան

NO COMMENTS

LEAVE A REPLY