Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում:

Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում:

SHARE

Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի վերաբերյալ բանաձևի տեքստում նշվում է.

Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան Կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը: Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, խալդեր:

Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն  հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանությունների օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը: Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում:

Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների եւ միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար: Բունդեսթագում հիշատակումը նաեւ առանձնահատուկ հարգանքի դրսեւորում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի  նկատմամբ:

Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը:

NO COMMENTS

LEAVE A REPLY