Բելոռուսում հրթիռային փորձարկումները հաջող են անցել

Բելոռուսում հրթիռային փորձարկումները հաջող են անցել

SHARE

Interfax.ru-ի փոխանցմամբ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Ազգային բանկի ղեկավար Պավել Կալաուրայի հետ ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում նշել է, որ Բելոռուսում հաջողությամբ նոր ռազմական հրթիռ է փորձարկվել:

«Ես մի փոքր ուշացա: Մեզ մոտ այսօր ուրախ օր է անվտանգության և պաշտպանության տեսանկյունից: Մեր զինվորականներն աղքատիկ գումարներով կարողացել են մշակել և փորձարկել արդեն Բելոռուսում ստեղծված հրթիռները: Իրականացվել է հրթիռային համակարգի գործարկում»,- ասել է Լուկաշենկոն:

NO COMMENTS

LEAVE A REPLY