Բաքվի ռազմական ավանը տրամադրվեց Թուրքիայի բանակին

Բաքվի ռազմական ավանը տրամադրվեց Թուրքիայի բանակին

SHARE

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստրագրել ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև՝ «Կրասնի վոստոկ» զինվորական ավանի շինությունները և Հաջի Զեյնալաբդին Թաղիև  ավանի օդանավակայանի տերմինալներից մեկը Թուրքիայի զինված ուժերի օգտագործմանը հանձնելու վերաբերյալ  արձանագրության հաստատման մասին:

Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը, կարգադրության մեջ ասվում է.

«Ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 17-րդ կետով, կարգադրում եմ.

1.Հաստատել՝ 2016 թ. հունիսի 3-ին Բաքվում  Ադրբեջանի Հանրապետության և  և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված՝   «Կրասնի վոստոկ» զինվորական ավանի  շենքերն ու  շինությունները և Հաջի Զեյնալաբդին Թաղիև ավանի օդանավակայանի տերմինալներից մեկը Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի օգտագործմանը հանձնելու մասին արձանագրությունը:

2.Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը՝ ապահովել կարգադրության 1-ին մասում նշված արձանագրության դրույթների իրագործումը:

3.Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ իրազեկել Թուրքիայի Հանրապետության կառավարությանը՝ արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին»:

NO COMMENTS

LEAVE A REPLY