Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ որպես թուրքական բանակի Ադրբեջան տեղափոխման միջոց

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ որպես թուրքական բանակի Ադրբեջան տեղափոխման միջոց

SHARE

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու վրացական հատվածի կառուցումը փաստացիորեն ավարտված է և մնացել է ավարտել Թուրքիայում տարվող աշխատանքներն ու երկաթուղին շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Հայկական լրատվական դաշը բազմիցս անդրադարձել է այս երկաթուղու կառուցմանը, սակայն խնդիրը հայ հասարկությանը ներկայացվել է հիմնականում որպես Հայաստնը շրջանցող թուրք-ադրբեջանական հերթական նախագիծ: Սակայն երկաթուղու շինարարությունը ավելի խորքային նպատակներ ունի քան ներկայցվում է:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ավելի շատ ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի համար, քան տրանսպորտային: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տարիներին թուրքական կողմը մեծ աշխատանքներ է տանում Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան երկրների միջև քաղաքական և ռազմական դաշինքի ձևավորման համար, ապա ակնհայտ է դառնում նշված երկաթգծի ռազմավարական նշանակության ևս մեկ փաստարկ: Սակայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը բացի Հայաստանի շրջափակման գործընթացը ավելի խորացնելուց, կարող է ունենալ ավելի վտանգավոր դերակատարում: Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2010 թ. օգոստոսի 16-ին կնքվել էր ռազմական փոխօգնության պայմանգիր՝ բաղկացած 23 հոդվածից և 5 բաժնից: Հետևաբար հայ-ադրբեջանական հնարավոր կոնֆլիկտի դեպքում թուրքական բանակի ստորաբաժանումները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու միջոցով ժամերի ընթացքում Կարսից կարող են հայտնվել Աղստաֆայի երկաթուղային կայարանում՝ Տավուշի մարզին սահմանակից: Հետևաբար, Հայաստանը պետք է քայլեր իրականացներ այլընրտրանքային տարբերակ ունենալու համար, այլ ոչ թե փորձեր հայկական լոբբիստական կազմակերպությունների միջոցով կանխել նշված երկաթուղու կառուցումը, ինչը բնականբար չէր հաջողվելու: Ամերիկյան կոնգրեսն այս հարցը քննել է և հայկական կազմակերպությունների ճնշման տակ արգելել է, որ ամերիկյան ընկերություններն այս երկաթուղու շինարարությանը որևէ օժանդակություն ցուցաբերեն, սակայն Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական միջոցները բավարարում էին այն իրականացնելու համար: Ստեղծված իրավիճակում հայկական կողմի ամենաարդյունավետ պատասխանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին կարող է լինել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը և այն Վրաստան-Ռուսաստան երկաթուղային հանգույցին միացնելը, որը կթուլացնի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում:

պատմաբան Գևորգ Մելքոնյան

NO COMMENTS

LEAVE A REPLY