Բաքու-Թբիլիսի-Կարսի հաջողությունը հարցականի տակ է

Բաքու-Թբիլիսի-Կարսի հաջողությունը հարցականի տակ է

SHARE

Վերջերս գործարկվեց Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ամենակարճ երկաթուղային կապը. այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե նախագիծը կկարողանա միավորել Արեւելքը ու Արեւմուտքը, լինել մրցունակ եւ դառնալ տնտեսապես հաջողակ, հաղորդում է OC-media-ն:

Առեւտրային Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհը, որը հայտնի է նաեւ «Երկաթե մետաքսի ճանապարհ» անունով, վերջապես շահագործման հանձնվեց: Հոկտեմբերի 30-ի բացման արարողությանը Բաքվում ներկա էին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները:

Երկար տարիների ընթացքում մեկնարկը հետաձգվում էր մի քանի անգամ, ինչը շատերին ստիպեց հարցականի տակ դնել դրա շահութաբերությունը, ազդեցությունը տարածաշրջանի վրա եւ երկարաժամկետությունը:

Ինչու էին հետաձգում

Առաջին անգամ նախագծի մասին խոսակցությունները սկսվեցին 2005 թվականին: Նրանք հաստատվեցին ընդամենը երկու տարի անց, բայց առանց մանրամասն պլանի: Գործընթացն այնքան երկարեց, որ շատերը սկսեցին կասկածի տակ դնել դրա իրականացման լրջությունը:

Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան նախապես չէին գնահատել երկաթուղու կոմերցիոն կողմը, նրա ազդեցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների վրա, կամ Վրաստան եկած եկամուտը որպես տարանցիկ երկիր:

Այնուամենայնիվ, բազմաթիվ զեկույցների ընթացքում իշխանությունները ընդգծում էին ճանապարհի կարեւորությունը Չինական եւ ԵՄ հարաբերությունների համար եւ «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծի կցումը, որի նպատակն է Չինաստանը միացնել Եվրոպային միջմայրցամաքային բեռնափոխադրման երկաթուղով:

Բացման օրվանից սկսած, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը դեռեւս չեն ներկայացրել տեղափոխված ապրանքների կամ ծավալների առումով տվյալներ: Նույնիսկ տնտեսական զարգացման առումով Ադրբեջանը չունի հստակ նախագիծ երկաթգծի կամ այն եկամուտների վերաբերյալ որը այն բերելու է: Չի որոշվել նաեւ սակագների քաղաքականությունը Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ:

news.am

NO COMMENTS

LEAVE A REPLY