Բակո Սահակյան. Արցախի Հանրապետությունը պիտի մասնակցի բանակցություններին

Բակո Սահակյան. Արցախի Հանրապետությունը պիտի մասնակցի բանակցություններին

SHARE

Որպեսզի ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց գրանցվի,  անհրաժեշտ է, առաջին հերթին,  վերականգնել լիարժեք ձևաչափ Արցախի Հանրապետության՝ որպես  բանակցության  լիիրավ անդամ մասնակցի բանակցություններին։ Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանը  հարցազրույցում  հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

ԱՀ նախագահը կարևորել է սահմանադրական հանրաքվեի միջոցով բնակչության կամարտահայտությունը և նշել է. «Հանրաքվեն անցել է միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, քանի որ ժողովուրդն իր կամքն է արտահայտել ժողովրդավար և իրավական պետության ներսում։  Այն նաև հաստատվել է  երեք տասնյակ պետությունների դիտորդների կողմից։ Մենք կարծում ենք, որ դա կարևոր  ձեռքբերում է մեր պետության համար, որը գիտակցաբար և անդառնալիորեն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին»:

Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ նոր հիմնարար օրենքը  դրական ազդեցություն կունենա  Արցախի  ամրապնդման համար՝ ապահովելով հիմնարար իրավունքը, քաղաքացիների ազատությունն ու պետական կառավարման բարելավումը։

«Պաշտոնական Բաքուն  մինչև հիմա  չի հրաժարվում իր քրեական մտադրություններից՝ կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը  ուժով և մենք  չենք կարող այս ամենը հաշվի չառնել։  Այս պայմանները հաշվի առնելով,  քաղաքական  ուժերի կողմից անցկացված երկար քննարկումներից և  բազմակողմանի վերլուծությունների հետո մեր երկրին առաջարկեցի  փոխել կիսանախագահական կառավարման ձևը նախագահականի», —  ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

Բակո Սահակյանը հայտարարել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի։

«Դա բացառված է։  Բոլոր հարթություններում ԼՂ  անվտանգությունն ապահովելը  չի կարող անգամ չնչին կասկածի տակ առնվել։ Ինչ վերաբերում է  մնացած հարցերին,  ապա մենք պատրաստ են այն քննարկել Ադրբեջանի հետ։ Կարծում եմ, որ այն  կառուցողական դիրքորոշման իրողությունների հիման վրա է», — շեշտել է Արցախի առաջնորդը:

NO COMMENTS

LEAVE A REPLY