Բաթումում թուրքերի հետ բանակցող մեր դիվանագետներն անգամ տեղյակ չէին, որ հայկական բանակը...

Բաթումում թուրքերի հետ բանակցող մեր դիվանագետներն անգամ տեղյակ չէին, որ հայկական բանակը հաղթանակներ է ունեցել Սարդարապատում և Բաշ Ապարանում :

SHARE

Մայիսյան հերոսամարտերից 98 տարի է անցել, բայց հայության համար մարտահրավերները չեն փոխվել: Եթե 1918թ. Ադրբեջանը տարածքային հավակնություններ ուներ Արցախի,  Զանգեզուրի եւ Նախիջեւանի նկատմամբ, ապա այսօր ունի նաեւ մեր մայրաքաղաքի նկատմամբ, ինչն Ադրբեջանի նախագահի մակարդակով հայտարարվում է: 1918թ. Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում հայկական բանակը տարավ փայլուն հաղթանակներ, բայց երկու տարի անց հրաժարվեց կռվել Կարսում եւ Կարսը հանձնեց գրեթե առանց կրակոցի: Սա դաս էր մեզ համար, որ ռազմական հաղթանակներից զատ շատ կարևոր է երկրի ներսում ստեղծված մթնոլորտը, որը հետագայում կարող է մեծապես ազդել պետության հզորացման կամ թուլացման հարցում: 1918 թ. Ցեղասպանություն ենթարկված ժողովուրդն արագ մոբիլիզացվեց և եթե համեմատելու լինենք 2016 թ. արիլյան դեպքերի հետ ևս պետք է փաստենք, որ մեր ժողովուրդը, չնայած առկա բոլոր խնդիրներին, ևս կարողացավ արագ մոբիլիզացվել: Ցավոք, մեզ չհաջողվեց մայիսյան հաղթանակներն ամրագրել դիվանագիտական ասպարեզներում, նույնը կարելի է ասել նաեւ 1994թ. Արցախյան պատերազմի հաղթանակների մասին: Այդ ժամանակ ունեցանք ոչինչ չասող զինադադար, որն ամեն օր խախտվում է: 1918 թ. Բաթումում թուրքերի հետ բանակցող մեր դիվանագետներն անգամ տեղյակ չէին, որ հայկական բանակը հաղթանակներ է ունեցել Սարդարապատում և Բաշ Ապարանում և կնքեցին մեզ համար ոչ բարենապաստ մի պայմանագիր, որով Հայաստանի տարածքը կազմում էր շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր, սակայն Օսմանյան կայսրությունը պարտվեց Առաջին աշխարհամարտում և դեպքերը այլ ուղղությամբ գնացին: 1918 թ. Հայությունը ցավոք պետք է արձանագրենք, որ պատրաստ չէր դեպքերի նման զարգացմանը և դա հատկապես ընդգծվեց այն ժամանկ, երբ 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում ռուսական բանակը հեռացավ Անդրկովկասից, մենք մնացինք թուրքական բանակի դեմ միայնակ և պատրաստ չէինք դեպքրի նման զարգացմանը: Բայց 1918 թ. մայիսին հայ քաղաքական, ռազմական էլիտային ու մտավորականներին հաջողվեց համախմբել ժողովրդին և հաղթանակներ տանել, որոնք իհարկե գոյության պահպանման կռիվներ էին:

NO COMMENTS

LEAVE A REPLY