Արցախը և Հայաստանը հաղթելով Ադրբեջանին մարտի դաշտում, դիվանագիտական դաշտում ընդունել են պաշտպանվողի...

Արցախը և Հայաստանը հաղթելով Ադրբեջանին մարտի դաշտում, դիվանագիտական դաշտում ընդունել են պաշտպանվողի կեցվածք,որը շատ դեպքերում պարտությունների է բերում և բերելու:

SHARE

Արցախը և Հայաստանը հաղթելով Ադրբեջանին մարտի դաշտում, դիվանագիտական դաշտում ընդունել են պաշտպանվողի կեցվածք,որը շատ դեպքերում պարտությունների է բերում և բերելու…Մենք առաջնորդվում էինք՝”Ում ո՛ր պետք է,նա էլ գիտի Արցախի հիմնախնդրի մասին” կարգախոսով՝զլանալով միջազգային հանրություն կոչվածին թեթև պատմական էքսկուրս կազմակերպել և բացատրել Արցախյան հարցի հիմնադրույթները,իսկ Ադրբեջանն այդ ժամանակ աջուձախ մեղադրում էր հայերին ադրբեջանական հողերը օկուպացնելու մեջ…Մենք սարսափելի վիրավորվում ենք,երբ ՄԱԿ-ում,ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում բարձրացվում է Արցախյան հիմախնդիրը,քանի որ գիտենք՝մեր դիվանագետների բացթողումների պատճառով տանուլ ենք տալիս այդ հարթակներում…Պատճառը՝գործ չենք արել…Մերոնց միայն հետաքրքիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեղեկացված լինելը…Այդպիսի քաղաքականության պատճառով շատերի համար մենք օկուպանտ ենք՝”զավթել ենք ամբողջ Արցախը և հարակից շրջանները…” Զավեշտալին այն է,որ ՀՀ քաղաքացիներից շատերից կարելի է լսել ադրբեջանական քարոզչության տեսակետը Ադրբեջանի “գրավված” տարածքների և փախստականների թվի մասին…Շատերը կրկնում են այդ տխրահռչակ 20%-ի և մեկ միլիոն փախստականի մասին ապատեղեկատվությունը…Կրկնում են,քանի որ դա հերքողները այն չեն էլ հերքում…Իսկ այդ ապատեղեկատվությունը հերքելը շատ հեշտ է.մի քանի փաստ և սպիտակ թելով շուլուլված այդ սուտը շատ արագ կքանդվի…
Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն ՀՀ-ի և Արցախի դեմ պայքարում սկսել է օգտագործել 1993 թ-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս՝822,853,874 և 884 բանաձևերը…Այդ բանաձևերի մեջ անտեսելով իրեն ոչ ձեռնտու և առանձնացնելով Բաքվի համար ընդունելի կետերը, Ադրբեջանի ԱԳՆ-ն պայքարում է Հայաստանի և Արցախի դեմ՝միջազգաին հանրությունից պահանջելով ճնշումներ և պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի դեմ այդ բանաձևերը ձախողելու համար…Ադրբեջանական կողմը ապրիլյան կարճատև պատերազմից հետո էլ ավելի է ակտիվացրել իր հակահայ քաղաքականության մեջ այս բանաձևերի կիռառումը…Այս բանաձերից են խոսում և նրանց հղում տալիս ալիևյան գրպանային քաղաքագետներից սկսած մինչև երկրի նախագահը… Իսկ մերոնք կրկին ԼՌՈՒՄ են…Բացարջակ ոչ մի արձագանք չեն լսել նաև մեր ԱԳՆ-ից…Այնպիսի տպավորություն է,որ Բաքվից հնչող զառանցանքները իրականություն են…Ու չեմ զարմանա,եթե մի ժամանակ անց մեր հասարակությունը ևս հավատա,որ այդ բանաձևերը հակահայկական են…Այնինչ,դրանք ճիշտ մեկնաբանելու դեպքում Հայաստանը կարող է Ադրբեջանին բավական ծանր վիճակի մեջ գցել…Նախ,այդ չորս բանաձևերից ոչ մեկում չկա որևէ մեկ ակնարկ,որ Հայաստանն է գրավել Ադրբեջանի տարածքները…Այսինքն,Ադրբեջանի պահանջները ՀՀ-ից դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից անհիմն են…Ընդհակատակը,չորս բանաձերերից երեքում՝822-ում,853-ում և 884-ում կան կետեր,որտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջական բանակցություններ վարել “տեղի հայկական ուժերի” կամ “Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի” հետ…Այսինքն՝ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում էր Բաքվից բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ,որն անտեսվել է Ադրբեջանի կողմից…Այդ բանաձևերում կան ևս բազմաթիվ կետեր,որոնք ձախողվել են Ադրբեջանի կողմից…Օրինակ՝853 և 874 բանաձևերում կային կետեր,ըստ որի հակամարտող կողմերից պահանջվում էր վերականգնել տրանսպորտային,էներգետիկ և տնտեսական կապերը,որոնք մնացին թղթի վրա ադրբեջանական կողմի մեղքով…
Հ.Գ.ՀՀ ԱԳՆ-ն պետք է լակոնիկ,բայց կոշտ տեղը դնի Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1993 թ-ի ընդունված չորս բանաձևերի ձախողման միակ մեղավորին բացահայտելու գործում…Եթե հապաղենք,ապա այս “դիվանագիտական” մարտում էլ տանուլ կտանք…

NO COMMENTS

LEAVE A REPLY