Արա Աբրահամյանը նորից ակտիվանում է

Արա Աբրահամյանը նորից ակտիվանում է

SHARE

«Իրատես» թերթը գրում է. «Նախընտրական փուլում ակտիվ քաղաքական գործունեության հայտ է ներկայացնելու եւս մեկ նոր ուժ՝ «Ազգային միասնություն» հասարակական շարժումը, որն արդեն մարզերում ունի բացված գրասենյակներ ու լուրջ աշխատանք է ծավալում:

Նշենք, որ այս կառույցը ստեղծել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով, մեր տեղեկությունների համաձայն, բավականին ակտիվ մասնակցություն է ունենալու առաջիկա ընտրություններին:
Ի դեպ, այս օրերին Արա Աբրահամյանը Երեւանում է եւ փակ հանդիպում է ունենալու որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ իր քաղաքական  ծրագրերի շուրջ որոշակի փակագծեր բացելու նպատակով»:

NO COMMENTS

LEAVE A REPLY