Անհրաժեշտ է համաշխարհային ժանդարմ, միայն ԱՄՆ-ն կարող է կատարել այդ դերը-Ռասմուսեն

Անհրաժեշտ է համաշխարհային ժանդարմ, միայն ԱՄՆ-ն կարող է կատարել այդ դերը-Ռասմուսեն

SHARE

Անհրաժեշտ է համաշխարհային ժանդարմ, միայն ԱՄՆ-ն կարող է կատարել այդ դերը, հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է ТАСС-ը:

«Աշխարհին հարկավոր է այդպիսի ժանդարմ, եթե ազատությունն ու բարգավաճումը պետք է գերակայեն կեղեքող ուժերին: Այդ դերի համար միակ հուսալի և ցանկալի թեկնածուն Միացյալ Նահանգներն է: Այդկերպ ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունները տեղի կունենան պատմության մեջ շրջադարձային ժամանակահատվածում»,- կարծիք է հայտնել Ռասմուսենը:

«Այժմ մեր ընդհանուր տունը կրակի մեջ է, իսկ հարևանները կռվում են միմյանց դեմ կրակի ճիրաններում: Կարգուկանոն հաստատելու համար ոստիկան է հարկավոր: Նույնկերպ մեզ հրշեջ է հարկավոր հակամարտության հրդեհը մարելու համար: Այդ հրշեջը պետք է լինի խելացի՝ հրդեհից հետո վերականգնումը գլխավորելու համար»,- ասել է Ռասմուսենը:

Նրա պնդմամբ՝ «բոլոր համաշխարհային գերտերությունների թվում միայն ԱՄՆ-ն կարող է հաղթահարել այդ դերը, քանի որ միայն Ամերիկան ունի բավականաչափ վստահություն այդ մարտահրավերների երկարաժամկետ պատասխանների ուրվագծերը որոշելու համար»:

NO COMMENTS

LEAVE A REPLY