Այս տարի ադրբեջանցիների առաջին ընտանիքները կվերադառնան Ղարաբաղ-Սերգեյ Մարկով

Այս տարի ադրբեջանցիների առաջին ընտանիքները կվերադառնան Ղարաբաղ-Սերգեյ Մարկով

SHARE

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ինտենսիվացումը կարող է բերել լուրջ առաջընթացի խնդրի կարգավորման ուղղությամբ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի վստահված անձ, ՌԴ հանրային պալատի անդամ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

Նրա կարծիքով համաշխարհային առաջնորդների մասնավոր հանդիպումների և խաղաղ բանակցությունների արդյունքում ադրբեջանական տարածքները հնարավոր է դեօկուպացվեն` հայկական սահմանների բլոկադայի վերացման դիմաց:

«Այս տարի Հայաստանը կազատի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները, և ադրբեջանցիների առաջին ընտանիքները կվերադառնան հարազատ օջախ», — ասել է Սերգեյ Մարկովը:

Փորձագետի խոսքով, դիվանագիտական շփումների ակտիվացումը վկայում է, որ ընթանում են իրական, ինտենսիվ բանակցություններ:  «Շուտով կողմերը պայմանագիր կկնքեն, քննարկվում են միայն կարգավորման որոշ մանրամասներ»,- ասել է Մարկովը:

NO COMMENTS

LEAVE A REPLY