ԱՄՆ ՌԾՈՒ-ն համալրվել է 2.7 մլրդ դոլար արժողությամբ նոր ատոմային սուզանավով

ԱՄՆ ՌԾՈՒ-ն համալրվել է 2.7 մլրդ դոլար արժողությամբ նոր ատոմային սուզանավով

SHARE

ԱՄՆ ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) պաշտոնապես համալրվել են «Իլինոյս» ատոմային սուզանավով, որի կառուցման համար 2.7 մլրդ դոլար է ծախսվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Սուզանավի շինարարության համար 5.5 տարի է պահանջվել: Նախատեսվում է այն շահագործման հանձնել հոկտեմբերի 29-ին: «Իլինոյս»-ի կառուցման ժամանակ որեւէ լուրջ խնդիր չի արձանագրվել, փորձարկումների ժամանակ այն «գերազանց» արդյունք է ցուցադրել:

Ատոմային սուզանավի կառուցումը ֆինանսավորել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: Նավի հատվածներից մեկում նրա անվան եւ ազգանվան տառերն են փոխագրել: Բացի այդ, սուզանավը կոչել են նրա հայրենի նահանգի պատվին:

NO COMMENTS

LEAVE A REPLY