ԱՄՆ-ն գաղտնի ծրագրել էր միջուկային մարտագլխիկներ տեղակայել Իսլանդիայում

ԱՄՆ-ն գաղտնի ծրագրել էր միջուկային մարտագլխիկներ տեղակայել Իսլանդիայում

SHARE

«Անվտանգության ուժեչօ ազգային արխիվ» նախագծի շրջանակներում հրապարակվել են գաղտնի փաստաթղթերմ որոնցում ասվում է, որ ԱՄՆ-ն 1950-ական թվականներին ծրագրել էր Իսլանդիայում միջուկային մարտագլխիկներ տեղակայել։ Ինչպես գրում է Popular Science թերթը, Վաշինգտոնն այդ մասին չէր պատրաստվում Իսլանդիայի իշխանություններին տեղյալ պահել։ Իսկ փաստատթղթերի համաձայն՝ Իսլանդիան մշտապես երաշխիքներ է պահանջել ԱՄՆ-ից, որ իր երկրի տարածքում միջուկային զենք չի լինի։ Սակայն Պետդեպը գտել է, որ իր տված հավաստումները ձեռնտու կլինեն Խորհրդային Միությանը։ Միևնույն ժամանակ Պենտագոնը շարունակել է մշակել իր ծրագիրը, սակայն շուտով իսլանդական իշխանություններն իմացել են այդ մասին և սպառնացել, որ դուրս կգան ՆԱՏՕ-ի կազմից, և միայն այդ սպառնալիքից հետո ԱՄՆ-ն խոստովանել է, որ ծրագրի իրագործումն ավելի շատ բացասական հետևանքներ կունենար։

NO COMMENTS

LEAVE A REPLY