ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջատարը Թրամփն է

ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջատարը Թրամփն է

SHARE

ԱՄՆ նախագահական ընտրություններում այս պահին առաջատարը հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն է: Նրա հաղթանակի հավանականությունն այս պահին փորձագետները գնահատում են մինչեւ 95 տոկոս:

Երեւանի ժամանակով 07.00-ի դրությամբ Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել են 168 ընտրիչներ, մինչդեռ դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը օգտին քվեարկածների թիվը 109 է: Թրամփը, ըստ կանխատեսումներ, հաղթում է մի շարք «տատանվող» նահանգներում՝ Ֆլորիդայում, Վիսկոնսինում, Միչիգանում եւ Հյուսիսային Քարոլինայում:

Նշենք, որ Միջազգային շուկաները խիստ բացասաբար են արձագանքում ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկին. Դոու Ջոնսի գործարար ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 600 կետով, ինչը աննախադեպ ցուցանիշ է, ճապոնական իենի փոխարժեքը աճում է, ինչը բացասական միտում է այդ երկրի եւ գլոբալ տնտեսության համար, մեքսիկական պեսոն արագ արժեզրկվում է, ինչը բացասական է այդ երկրի տնտեսության համար:

ԱՄՆ նախագահի ընտրությունները մեկնարկել են նոյեմբերի 8-ին: Հաղթանակի համար թեկնածուներին պետք է ստանալ 270 ընտիչների աջակցությունը: Նրանց ֆորմալ քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի ընտրությունների արդյունքները:

Ամերիկացիներն ուղիղ քվեարկությամբ նախագահ եւ փոխնախագահ չեն ընտրում, նրանք իրենց ձայնը տալիս են ընտրիչների կոլեգիային, որի ձայների մեծամասնությունը (538-ից 270-ը) ստացած թեկնածուն էլ հաղթում է ընտրություններում:

ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնակալման արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:

NO COMMENTS

LEAVE A REPLY