ԱՄՆ-ի ծանր ռազմական տեխնիկա է ուղարկվել Վրաստան

ԱՄՆ-ի ծանր ռազմական տեխնիկա է ուղարկվել Վրաստան

SHARE

ԱՄՆ-ի ծանր ռազմական տեխնիկա է ուղարկվել Վրաստան՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո Agile Spirit համատեղ զորավարժությունների համար, որոնք երկրում կանցկացվեն մոտ ժամանակներս:

 «Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ ամբողջ տեխնիկան, որը գտնվում էր Բուլղարիայի Նովո Սելո զինափորձարանում, ԱՄՆ-ի ծովային հետեւակայինների կողմից հաջողությամբ բեռնվել է երկաթուղային շարժակազմ:

Տեխնիկան ներառում է տանկեր, «Համմերներ», յոթտոննանոց ռազմական բեռնատարներ, դեսանտային մեքենաներ եւ հրետանի: Այն Սեւ ծովով Վրաստան կհասցվի լաստանավերով:

Agile Spirit վարժանքներին կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները: Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի եւ Օրփոլոյի զինափորձարանում:

Agile Spirit վարժանքներն ամեն տարի անցկացվում են 2011 թվականից: Դրանք ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղադրիչներից մեկն են:

NO COMMENTS

LEAVE A REPLY