Ահաբեկչություն Թել Ավիվում

Ահաբեկչություն Թել Ավիվում

SHARE

Չորեքշաբթի երեկոյան Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 4 մարդ՝ հայտնում է իսրայելական հեռուստատեսության 2-րդ ալիքը։ Կա 9 վիրավոր։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկու ահաբեկիչներ մտել են պաշտպանության նախարարության համալիրին մոտ տեղակայված «Սորոնա» առևտրի կենտրոն, սնունդ պատվիրել ռեստորանում, այնուհետև կրակ բացել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցնցվել է այն բանից, որ ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները ողջունել են պաղեստինցիների կողմից Իսրայելի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունը՝ հայտնում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը։

NO COMMENTS

LEAVE A REPLY