Ալիևն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին

Ալիևն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին

SHARE

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությանը:

Ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցն անցավ հաջող՝ Իլհամ Ալիևը հավելել է, որ այցի շրջանակներում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ադրբեջանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում:

Իլհամ Ալիևը նշել է, որ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը Ռուսաստանում կայացած Միջազգային բանակային խաղերին, կարելի է հաջող համարել, քանի որ սա նրանց առաջին մասնակցությունն էր: Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Ռուսաստանի թիմին՝ բանակային խաղերում տարած հաղթանակի առթիվ:

Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարի Ադրբեջան այցն ավանդ կներդնի ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ արդյունավետ քննարկումների անցկացման գործում:

NO COMMENTS

LEAVE A REPLY