Ալիևը խիստ դատապարտել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը

Ալիևը խիստ դատապարտել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը

SHARE

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրջորեն անհանգստացած է Թուրքիայում իրադարձություններից, վճռականորեն դատապարտել  է պետական հեղաշրջման փորձը:

Այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

Նա նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևը ողջ գիշեր տագնապով հետևել է Թուրքիայում իրադարձություններին, խորապես անհանգստացած է գործընթացներից:

«Ադրբեջանի նախագահը վճռականորեն դատապարտել է տվյալ դեպքը, այն միանշանակ գնահատելով, որպես պետական հեղաշրջման փորձ, տեղի ունեցածը անվանելով մահափորձ՝ թուրք ժողովրդի ազգային շահերի, երկրի դեմոկրատական հիմքերի ու իրավունքի գերակայության   հանդեպ»,- նշվում է հայտարարության մեջ:

NO COMMENTS

LEAVE A REPLY