Աթաթուրքի ստվերն ու Լոզանի պայմանգիրը-պատմաբան Գ. Մելքոնյան

Աթաթուրքի ստվերն ու Լոզանի պայմանգիրը-պատմաբան Գ. Մելքոնյան

SHARE

Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել էր Լոզանի՝ 1923թ. խաղաղության համաձայնագիրը: Նա նշել էր. «Ինչ-որ մեկը փորձել է խաբել մեզ, ներկայացնելով այդ համաձայնագիրը որպես հաղթանակ: Բայց բոլորը գիտեն, որ Լոզանում Հունաստանին տվեցինք Էգեյան ծովի կղզիները, որոնց ճիչերը մեր ափին լսվում են»: Թուրքիայի նախագահի հայտարարության վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է պատմաբան Գևորգ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ կասեք Էրդողանի քննադատության մասին, դա համապատասխանո՞ւմ է պատմությանը:

-Լոզանի կոնֆերանսը իրականում Թուրքիային ավելի շատ փրկեց կործանումից, քան նա կորցրեց ինչ-որ տարածքներ: Հետաքրքիրն այն է, որ Էրդողանը քննադատում է մի պայմանագիր, որն ամբողջովին եղել է պրոթուրքական: Եվ եթե հիշում եք անգամ հայկական հարցն այնտեղ չքննարկվեց, մեծ տերությունները փորձել են շատ սահուն խնդիրը շրջանցել և հայկական հարցը Լոզանի կոնֆերանսում, կարելի է ասել, լրիվ հետին պլան մղվեց:

-Ի՞նչ եք կարծում, Թուքիայի նախագահն ինչո՞ւ է հենց հիմա հիշել այդպայմանագրի մասին:

-Մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախկին նախագահը հայտարարեց, որ Թուրքիայի տեղը գտնվում է արևելքում: Այսինքն, Եվրամիության դռները փակ են Թուրքիայի առաջ: Այդ պայմանագրի մասին հիշեցնելով, էրդողանը փորձում է ցույց տալ, որ Թուրքիան նույնպես դժգոհ է Եվրոպայից, և նրա վարած քաղաքականության հետևանքով տարածքներ է կորցրել: Այլ կերպ ասած, Էրդողանը փորձում է պատասխանել եվրոպական հայտնի գործչին:

-Թուրքական ԶԼՄ-ներն այդ հայտարարությունը գնահատել են որպես թաքնվածքննադատություն Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքիհասցեին: Ըստ ձեզ այդ տարբերակը հավանակա՞ն է:

-Էրդողանը շատ դեպքերում փորձում է ստվերել Մուսթաֆա Քեմալի դերակատարությունը Թուրքիայի կյանքում: Իհարկե, Էրդողանը դրա մասին բացահայտ չի կարող հայտնել, որովհետև անմիջապես կհայտնվի թուրք ժողովրդի քննադատության ալիքի տակ, բայց փորձում է անուղղակի ձևով ցույց տալ, որ ինքն ավելի մեծ դերակատարություն կարող է ունենալ թուրք ժողովրդի կյանքում, քան ժամանակին ունեցել է Մուսթաֆա Քեմալը:

http://vesti.am/archives/64320?lang=am

NO COMMENTS

LEAVE A REPLY