Ադրբեջանում մեկնարկել է լայնածավալ զորավարժությունների առաջին փուլը

Ադրբեջանում մեկնարկել է լայնածավալ զորավարժությունների առաջին փուլը

SHARE

Ադրբեջանում շաբաթ օրը մեկնարկել է լայնածավալ զորավարժությունների առաջին փուլը:

Այս մասին ասված է պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների պլանի համաձայն՝ ստուգվում են զորքերի կառավարման մարտունակության համակարգերը, դաշտային պայմաններում զենքի մարտական կիրառումը:

Իրականացվում է տագնապի ազդանշանով ոտքի հանված զորքերի տեղաշարժ՝ դեպի օպերատիվ նշանակման վայրեր: Ռազմական ավիացիայի միջոցները տեղափոխվել են պահեստային օդակայաններ: Հրթիռային և հրետանային զորքերի զորամիավորումները դուրս են բերվել կրակային կետեր:

Զորքերի շարասյան տեղաշարժի անվտանգությունը ապահովում են ՌՕՈւ ինքնաթիռները:

NO COMMENTS

LEAVE A REPLY