Ադրբեջանի պաշտպանության ոլորտի ծախսերը 2014-2016 թվականներին

Ադրբեջանի պաշտպանության ոլորտի ծախսերը 2014-2016 թվականներին

SHARE

2015 թվականին Ադրբեջանը բյուջեից 3,3 մլրդ 221.4 մլն մանաթ կամ մոտ 4.2 մլրդ դոլար էր հատկացրել պաշտպանության ոլորտի ծախսերին: Այն ներառում է ԶՈւ, Պետական սահմանապահ ծառայության, զորակոչի ու մոբիլիզացման պետծառայության, պաշտպանական արդյունաբերության նախարարության, ազգային անվտանգության նախարարության, ներքին զորքերի, պահնորդական հատուկ պետական ծառայության ծախսերը, ինչպես նաև պաշտպանական նշանակության տարբեր հատուկ միջոցառումների ու նախագծերի համար հատկացվող միջոցները: Բուն պաշտպանական ոլորտին այդպիսով բաժին է ընկնում հայտարարված գումարի միայն կեսը՝ 1.651 մլրդ մանաթ կամ 2.116 մլրդ դոլար: 2014 թ. ծախսերի համեմատ պաշտպանության ոլորտին հատկացված ծախսերը ավելացել են 13.5 տոկոսով: Իսկ 2016 թ. պայմանավորված նավթի գների կտրուկ անկմամբ, Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է և հաստատվել մոտ 1.838 մլրդ մանաթ կամ մոտ 1.767 մլրդ ԱՄՆ դոլլար: Կրճատվել են նաև նոր զինատեսակներ գնելու համար նախատեսված միջոցները:

NO COMMENTS

LEAVE A REPLY