Ադրբեջանի կողմից Նախիջևանում ռազմական ուժերի կուտակումները շարունակվում է

Ադրբեջանի կողմից Նախիջևանում ռազմական ուժերի կուտակումները շարունակվում է

SHARE

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն իր այցի ժամանակ այցելել է՝ Առանձին համազորային բանակի զորամաս։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության նախարարը այցելել է պաշտպանական նշանակության օբյեկտները, որոնց շինարարությունը շարունակվում է։ Տարածքի առանձնահատկության հաշվառմամբ կատարվել է՝ ոչ վաղուց Առանձին համազորային բանակի սպառազինության մեջ  ընդունված ժամանակակից ռազմական տեխնիկայի ու զինվորական տրանսպորտի զննում։ Զննվել է նաև զորամասի անձնակազմի մարտունակությունը, զորանոցներում սոցիալ-կենցաղային պայմանները, տարածքում անցկացվել է ենթակառույցի զննում։

Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ՝ Առանձին համազորային բանակի ղեկավար կազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Նախիջևանում ռազմական ուժերի կուտակումներն և դրանց նոր զինատեսակներով համալրումը շարունակվում է:

NO COMMENTS

LEAVE A REPLY