Ադրբեջանի բանակը կհագեցվի ազգային արտադրության զրահամեքենաներով

Ադրբեջանի բանակը կհագեցվի ազգային արտադրության զրահամեքենաներով

SHARE

Ադրբեջանում նախատեսվում է ստեղծել «Tufan» ազգային զրահամեքենաների մի քանի տարբերակ, որոնք նախատեսված են տարբեր մարտական օպերացիաների համար: Այդ զրահամեքենաները հագեցված են 12,7 միլիմետրանոց մարտական մոդուլներով, կառավարվող հակատանկային հրթիռային համալիրներով, ռադիոէլեկտրոնային սարքավորումներով և այլ համակարգերով:

Նախարարների կաբինետի ընդլայնված նիստում այս մասին ասել է պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Նախարարը նշել է, որ նախագիծը ծրագրվում է ավարտել մինչև տարեվերջ:

«Բացի այդ, արտասահմանյան պետությունների հետ տարվող բանակցությունների արդյունքներով կշմակվեն «İldırım» և «Qasırğa» տիպի նոր զրահամեքենաների առաջին նմուշները, որոնք կցուցադրվեն Բաքվում անցկացվելիք «ADEX-2016» ցուցահանդեսում: Դրանց սերիական արտադրությունը կսկսվի 2017 թվականից: Նոր նախագծերից մեկն էլ ենթադրում է BRDM-2M զրահամեքենաների վրա «Mizrak» տիպի հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերի տեղադրում: Մոտ ժամանակներս այդ մարտական մեքենան նույնպես կընդգրկվի մեր Զինված ուժերի զինանոցում», — ասել է Յավեր Ջամալովը:

NO COMMENTS

LEAVE A REPLY