Ադրբեջանը շփման գծի մոտ ուսումնական թռիչքներ է իրականացնում

Ադրբեջանը շփման գծի մոտ ուսումնական թռիչքներ է իրականացնում

SHARE

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին:

NO COMMENTS

LEAVE A REPLY