Ադրբեջանը մասշտաբային զորավարժությունների միջոցով ցանկանում է ազդել բանակցային գործընթացի վրա

Ադրբեջանը մասշտաբային զորավարժությունների միջոցով ցանկանում է ազդել բանակցային գործընթացի վրա

SHARE

Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 19-24-ին զորքերի կառավարման մարմինների, զորամիավորումների եւ զորամասերի հետ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ է սկսում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զինավարժանքներին կմասնակցի անձնակազմի 25 հազար զինծառայողներ, 300-ից ավելի միավոր տանկեր եւ զրահապատ մարտական մեքենաներ, 100-ից ավելի հրթիռային եւ հրետանային սարքավորումներ, մինչեւ 40 ռազմական ավիացիա եւ 30-ից ավելի հակաօդային պաշտպանության համակարգեր, ռազմածովային ուժերի նավերի միավորումներ եւ հատուկ նշանակության զորամասեր:

Հարկ է նշել, որ զորավարժությունների առաձնահատկությունները կայանում են նրանում, որ դրանք անցկացվելու են սպառազինման մեջ առկա նոր տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ և դրանք միաժամանակ տեղի են ունենալու Ադրբեջանում և Նախիջևանում:

Ադրբեջանի կողմից մասշտաբային զորավարժությունները տեղի են ունենում հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Ալիև-Պուտին-Սարգսյան հանդիպման ֆոնին, որը բնավ պատահակ չէ: Ըստ էության նման մասշտաբային զորավարժությունների միջոցով Ադրբեջանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կրկին փորձում է ուժի ցուցադրության միջոցով Հայաստանին ստիպել գնալ միակողմանի զիջումների:

պատմաբան Գևորգ Մելքոնյան

NO COMMENTS

LEAVE A REPLY